«Մարդիկ ինձ հայհոյում են, անիծում են ու թաղում են նրա համար, որ ատամներով պաշտպանում եմ մի գաղափարները, իմ սրբությունները։ Մարդիկ ինձ անիծում են, որ քննադատել եմ վարչապետաց տիկնոջ՝ համազգեստ հագնելու համար, Բանակի եւ Զինված ուժերի մասին ասել եմ բացահայտ ճիշտը, որ ունեմ սեփական պատկերացումները՝ իրավական պետության վերաբերյալ»։
Այս տողերը մեջբերում է ապրիլյան պատերազմի մասնակից զինվորի, կրտսեր հրամատարի գրառումից: Երբեք, նույնիսկ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ մեր հասարակությունը այսպես կբաժանվեր պայամանական ասած ՝ «սև-սպիտակի»: Վիճակը «Նոր Հայաստանում» դարձել է անտանելի: Սա արդեն ողբեգություն է, որը երկիրը գլորում է անդունդը:
Մալխասի (Արտաշես Հովսեփյան) «Զարթոնք» վեպի չորրորդ հատորում, մեկին՝ մեկ ներկայացվում է նույն վիճակը: 1918թ. Սարդարապատի ճակատամարտից երկու օր առաջ, մի կողմում հասարակությունը կամավոր ցուցակագրվում է ճակատ մեկնելու համար, մի քանի մետր այն կողմ՝ անգլիական այգում (ներկայիս՝ Կոմայգի) երիտասարդ հեղափոխականները չարախոսում են ճակատ մեկնողների հասցեին և պլաններ են գծում համաշխարհային հեղափոխության էմիսարներին պատվով ընդունելու համար: Ցավոք պատմությունը կրկնվելու հատկություն ունի և հատկապես դաժան է այն ազգերի նկատմամբ, ովքեր պատմությունից դասեր քաղելու և հետևություններ անելու սովորություն չունեն: Կոչ չեմ անում զգոնության, կարծում եմ ուշացել ենք, ընդամենը գրեցի մտաածողների համար:
Լավ եղեք: «Դըմփ-դըմփ-հու» անելուց առաջ մի պահ արժի մտածել վաղվա օրվա մասին:
Հարություն Հարությունյանի էջից: