
Կոշկի Converse ամերիկյան ընկերությունը սկսել է Converse Chuck Taylor All Star basic wash կեդերի վաճառքը: Կեդերն այնպիսի տեսք ունեն, ասես դրանք տևական ժամանակ ինչ-որ մեկը կրել է: Այնուամենայնիվ, այն այժմ կոչվում է «վինտաժային տեսք անմիջապես տուփից»:
Կեդերը «ցեխոտ» են, իսկ քուղերը՝ «փոշոտ»:
Այս վինտաժային կեդերի արժեքը 80 դոլար է, ինչը 20 դոլարով թանկ է դասական կեդերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը