
Սպորտային Ferrari Enzo ավտոմեքենան վաճառվել է ռեկորդային 2.64 միլիոն դոլարով: 2003 թվականին թողարկված սպորտային Ferrari Enzo-ն դարձել է ամենաթանկ մեքենան, որը վաճառվել է Sotheby’s առցանց աճուրդով, գրում է Business Insider-ը:
Ferrari Enzo- ն թողարկվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 400 օրինակ:
Մեքենայի առավելագույն արագությունը ժամում 350 կիլոմետր է: Մինչ այս ավտոմեքենան ունեցել է ընդամենը երկու սեփականատեր:
Աղբյուրը հայտնում է, որ 2003-ին Ferrari Enzo-ն արժեր 650 հազար դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը