
Բրիտանական Bentley ավտոմոբիլային ընկերությունը և շվեյցարական Breitling ապրանքանիշը թողարկել են Chronomat ժամացույցների նոր մոդելը: Այսպիսով նրանք նշել են 17-ամյա համագործակցությունը, գրում է Bentley Motors-ը:
Breitling Chronomat մոդելն առաջին անգամ թողարկվել է 1984 թվականին:
Շվեյցարական ժամացույցի նորացված մոդելը սպորտային բազմակողմանի ժամացույց է, որը կարելի է կրել՝ ինչպես լողափ գնալիս, այնպես էլ՝ կարմիր գորգի վրա:
Chronomat-ը կարելի է ձեռք բերել 8.1 հազար դոլարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը