
Իտալացի կարաբիներները հայտնաբերել են նախկինում Ֆրանսիայում գողացված Բենքսիի աշխատանքներից մեկը:
Նկարը պատկերված էր փարիզյան «Բաթաքլան» համերգասրահի ետին մուտքի դռան վրա՝ ի հիշատակ 2015-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի, գրում է Daily Mail-ը:
Աշխատանքը հայտնաբերվել է իտալացի և ֆրանսիացի իրավապահների համատեղ աշխատանքների շնորհիվ: Նկարը չի վնասվել:
Հայտնի է, որ դուռը հայտնաբերվել է իտալական Աբրուզո շրջանում գտնվող լքված ֆերմերական տներից մեկում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը