Բաղադրիչներ
- Ձու – 3 հատ
- Աղացած ընկույզ (պնդուկ) – 200 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Շաքարավազ – 80 գ
Կրեմ.
Եփած խտացրած կաթը՝ կարագով կամ հալված շոկոլադով
Պատրաստման եղանակը
- Մանրացրած ընկույզը խառնել ձվերի, շաքարավազի և փխրեցուցչի հետ:
- Միկրոալիքային վառարանի համար նախատեսված կաղապարը (1 լիտրի համար) պատել յուղով և ալյուր շաղ տալ:
- Թխել մոտ 5 րոպե՝ 900 վտ-ով, մինչև եփելը:
- Պատրաստի խմորը սառեցնել 3-5 րոպե:
- Խմորը բաժանել երկու մասի, պատել կրեմով և զարդարել ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը