Էլեկտրամոբիլների եւ արեւային մարտկոցների Tesla Inc. (SPB: TSLA) ամերիկյան արտադրողը ապրիլ-հունիսին անսպասելիորեն շահույթ Է ստացել անընդմեջ չորրորդ եռամսյակի արդյունքներով, իսկ հասույթը գերազանցել Է փորձագետների սպասումները:
Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը, երկրորդ եռամսյակի արդյունքներով, կազմել Է 104 մլն դոլար կամ 50 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ 408 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2,31 դոլար վնասի համեմատությամբ՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում:
Շահույթը, առանց միանվագ եկամուտների ու ծախսերի հաշվառման, հավասարվել Է մեկ բաժնետոմսի համար 2,18 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար 1,12 դոլար վնասի դիմաց: Հասույթը կրճատվել Է 5 տոկոսով՝ մինչեւ 6,04 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջվա 6,4 մլրդ դոլարի դիմաց:
Վերլուծաբանները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, միջին հաշվով վերանայված վնասը կանխատեսել են մեկ բաժնետոմսի դիմաց 2 ցենտի մակարդակով՝ 5,15 մլրդ դոլար հասույթի դեպքում: Tesla-ի առաջընթացն առաջին կիսամյակում ընկերությանը նախապատրաստել Է 2020 թվականի հաջող երկրորդ կիսամյակին, ասվում Է ներդրողների համար հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա կայքում:
«Արտադրության ծավալը գործող ձեռնարկություններում շարունակում Է բարելավվել աճող պահանջարկի բավարարման համար, եւ մենք մեծացնում ենք հզորությունը»,-նշվում Է նրանում: Tesla-ն կանխատեսում չի արել ընթացիկ տարվա համար, հայտարարելով, որ առաջվա պես դժվար Է ենթադրություններ անել աշխատանքում հնարավոր ընդհատումների եւ երկրորդ կիսամյակում սպառողական տրամադրությունների փոփոխության մասին: Այնուամենայնիվ, ընկերությունը հաստատել Է, որ իր նպատակը մնում Է 2020 թվականին ավելի քան 500 հազար ավտոմեքենաների վաճառքը: