
Բաղադրիչներ
- Գրեյպֆրուտի հյութ – 100 մլ
- Օղի – 50 մլ
- Աղ – մի պտղունց
Պատրաստման եղանակը
- Գրեյպֆրուտը լվանալ, հյութը քամել:
- Բաժակների ծայրերն ընկղմել հյութի մեջ, այնուհետև՝ աղի:
- Բաժակների մեջ լցնել գրեյպֆրուտի թարմ քամած հյութը և ավելացնել օղին:
- Բաժակը կարելի է զարդարել գրեյպֆրուտի կտորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը