
Արագ խաչապուրի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Հայկական լավաշ – 1 հատ
- Կաթնաշոռ – 100 գ
- Ֆետա պանիր – 100 գ
- Կանաչի՝ ըստ ցանկության
- Ձու – 1 հատ
- Սխտոր
Պատրաստման եղանակը
- Պանիրը և կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին և սխտորը՝ ըստ ցանկության:
- Լավաշը կտրատել խոշոր քառակուսիների, լցնել միջուկը, փաթեթի նման ծալել, վրան ձու տարածել և 5-10 րոպե թխել 180-200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը