Պաղպաղակ՝ ընդամենը երեք բաղադրիչով
Advertisement 1000 x 90

Պաղպաղակ՝ ընդամենը երեք բաղադրիչով

Տանը կարող եք համեղ պաղպաղակ պատրաստել՝ օգտագործելով ընդամենը երեք բաղադրիչ։ Sollys.ru-ն բաղադրատոմս է առաջարկում, որով կարող եք պլոմբիր տեսակի պաղպաղակ պատրաստել։

Բաղադրիչներ

  • 500 մլ սերուցք
  • 100 գրամ շաքարի փոշի
  • կես թեյի գդալ վանիլին։

Պատրաստման եղանակը

Հարկավոր է ընտրել յուղոտ սերուցք։ Պահեք այն սառնարանում։ Սառած սերուցքը խառնեք շաքարի փոշու և վանիլինի հետ։

Խառնեք նվազագույնը 5 րոպե, մինչև փրփուր ստանաք։ Խառնուրդն ամբողջ գիշեր թողեք սառնարանում։ Առավոտյան պաղպաղակը պատրաստ կլինի։

Կարող եք պաղպաղակին շոկոլադ, հատապտուղներ, ընդեղեն, մուրաբա ավելացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը