1919 թ. հունվարի 18-ին Փարիզում իր աշխատանքներն սկսեց դաշնակից տերությունների Խաղաղության խորհրդաժողովը։ Փետրվարի 3-ին, վեհաժողովում հունական խնդիրը ներկայացնելիս, Հունաստանի վարչապետ Էլեֆտերիոս Կ․ Վենիզելոսն անդրադարձ անելով Հայաստանի սահմանների խնդրին, հայտարարեց․
«Հայաստանը պետք է ընդգրկի Կիլիկիան, հայկական վեց վիլայեթները, Ռուսահայաստանը և նույնիսկ Տրապիզոնի վիլայեթը, թեև ազգագրական առումով վերջինս հունական է և այնտեղ սկսվել է փոքրիկ, ինքնակառավարվող Պոնտոսի պետություն ստեղծելու տեղական շարժում։ Սա է իմ պատկերացրած Հայաստանը (US Archives, RG 256, 180.03101/29, Paris Pease Conference, vol.III, p.868, 873)»։
Երկար ու բուռն քննարկումներից հետո՝ ՀՀ պատվիրակությունը (նախագահ՝ Ավետիս Ահարոնյան) և Հայոց ազգային պատվիրակությունը (նախագահ՝ Պողոս Նուբար փաշա) 1919-ի փետրվարի 12-ին ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիրը, որը Միացյալ Հայաստանի քարտեզով փետրվարի 25-ին ներկայացվեց Խաղաղության խորհրդաժողովի Տասի խորհրդին։ Հուշագրում առաջարկվում էր առնվազն 20 տարով Հայաստանի մանդատը հանձնել դաշնակից պետություններից մեկին, պատժել հայկական ջարդերի կազմակերպիչներին, Օսմանյան կայսրությանը պարտավորեցնել փոխհատուցելու հայերի կրած վնասները…
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Փարիզի Խաղաղության կոնֆերանսին ներկայացված Միացյալ Հայաստանի քարտեզը (1919թ․)
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: