
Բաղադրիչներ
- Սպիտակաձավար – 150 գ
- Կեֆիր – 200 մլ
- Ձու – 1 հատ
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Աղ – 1 պտղունց
- Ծիրանաչիր – 100 գ
Պատրաստման եղանակը
- Լավ հարել ձուն և ձվի սպիտակուցը:
- Ավելացնել փխրեցուցիչը և աղը, կրկին հարել:
- Աստիճանաբար ավելացնել սպիտակաձավարը, արագ խառնել:
- Կաղապարի մեջ լցնել խմորը, դնել ծիրանաչիրը:
- Թխել 40 րոպե, 170 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը