
Niva ամենագնացները, որոնք ավելի վաղ վաճառվել են որպես Chevrolet Niva, սկսել են թողարկվել Lada ապրանքանիշի ներքո։ AvtoVAZ-ը հրապարակել է ավտոմեքենաների առաջին լուսանկարները։
Niva ամենագնացը մշակվել է Վոլժյան ավտոգործարանի կողմից: Երկու տարի անց մոդելն ստացել է Chevrolet տարբերանշանը, իսկ դրա թողարկման համար պատասխանատու է դարձել GM-AvtoVAZ համատեղ ձեռնարկությունը: Այս պահի դրությամբ արտադրվել է ավելի քան 700 հազար ավտոմեքենա։
2019 թվականի վերջին AvtoVAZ-ը General Motors-ի հետ համաձայնագիր է ստորագրել հյուսիսամերիկյան ընկերությունից իրենց GM-Avtovaz համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 50 տոկոսը հետ գնելու մասին, որն ամբողջությամբ անցել է ռուսական ընկերության վերահսկողության տակ: Դատելով լուսանկարներից, Lada Niva-ն էականորեն տարբերվում է Chevrolet Niva ապրանքանիշի ավտոմեքենաներից:
Տեխնիկական բարելավումներ, ինչպես ենթադրվում է, չեն եղել։ Ամենագնացը հագեցած է 1,7 լիտր բենզինային շարժիչով և 80 ձիաուժ հզորությամբ։
Lada Niva-ն արդեն հայտնվել է AvtoVAZ-ի պաշտոնական կայքում։ Մոդելը հասանելի կլինի ինչպես ստանդարտ, այնպես էլ արտաճանապարհային (Off Road) մոդիֆիկացիայով։ Ավտոմեքենաների գները դեռ հայտնի չեն։