Lamborghini-ն թողարկել է աշխարհի ամենահզոր սպորտային ավտոմեքենան (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Lamborghini-ն թողարկել է աշխարհի ամենահզոր սպորտային ավտոմեքենան

Իտալական թանկարժեք սպորտային մեքենաների արտադրող Lamborghini ընկերությունը թողարկել է նոր Lamborghini Essenza SCV12 սպորտային մեքենան՝ անվանելով այն ապրանքանիշի ամենահզոր սպորտային մեքենան: Նոր մեքենան ունի 830 ձիաուժ շարժիչ, գրում է Car Buzz-ը:

Հաղորդվում է, որ Lamborghini-ն կարտադրի սպորտային մեքենայի 40 օրինակ, որոնք բոլորն արդեն վաճառվել են նախօրոք, այնպես որ, ավտոարտադրողը չի հայտարարել մեքենայի արժեքի մասին:

;

Lamborghini Essenza SCV12-ի առավելագույն արագությունը ժամում 250 կմ է: Այն նախատեսված է մրցուղում վարման համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը