Բաղադրիչներ
- Դդում – 300 գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Կիտրոն – 0.5 հատ
- Դարչին
Պատրաստման եղանակը
- Դդումը փոքր խորանարդների կտրատել:
- Ավելացնել մի փոքր շաքարավազ և խառնել:
- Այնուհետև տարան ծածկել ափսեով և երեք րոպե դնել միկրոալիքային վառարանում (հզորությունը՝ 800 Վտ):
- Երեք րոպե անց հանել ափսեն, ավելացնել կիտրոնի կեղև, կիտրոնի հյութ և դարչին:
- Ծածկել ափսեով և ևս երկու րոպե դնել միկրոալիքային վառարանում:
- Մատուցել մեղրի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը