Հարվարդի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Էմիլի Զաուզմերը դասական գեղանկարչության ստեղծագործությունները վերածել է տորթերի: Աղջիկն իր աշխատանքները հրապարակել է Instagram-ի Girlwithapearlicing հաշվում, որն ստեղծվել է դեկտեմբերի 5-ին:
Զաուզմերի խոսքով՝ ինքը տորթերը «նկարում է» դասերից ազատ ժամերին: Ուտելի մեկ կտավի ստեղծման վրա նա ծախսում է 12 ժամից մինչև չորս օր: «Ես անհամբերությամբ եմ սպասում, թե վերջապես երբ կկարողանամ ձեռնամուխ լինել աշխատանքի: «Ուսումն ինձնից շատ ժամանակ և ուժ է խլում, իսկ նկարելն ինձ համար ուրախություն է: Այնպես որ ես ինձ մի քանի ազատ օր եմ տալիս և ամբողջովին տրվում իմ տորթերին»,-պատմում է աղջիկը:
Նկարչուհին հավելել է, որ, չնայած աշխատանքը շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, իրեն մեծ բավականություն է պատճառում կերակրից նկարներ ստեղծելը: «Սա լիցքաթափվելու հիանալի միջոց է»,-պարզաբանում է նա:
Աղջկա հավաքածուում արդեն կան նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը», նկարիչ Գրանտ Վուդի «Ամերիկյան գոթիկան», դիմանկարի ժանրի նիդեռլանդացի վարպետ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» և Վինսենթ վան Գոգի «Աստղային գիշեր» կուլտային ստեղծագործությունը: