«Մազալու ժողովուրդ ենք…»
Advertisement 1000 x 90

«Մազալու ժողովուրդ ենք…»

Մազալու ժողովուրդ ենք: Սովետի ժամանակ երեխա ունեցող ծնողը գիտակցում էր, որ էդ երեխուն ունենումա պետության համար, որ էդ երեխան էդ պետությունում պիտի ապրի, արարի, պաշտպանի, շենացնի, հող մշակի ու լիքը այլ բաներ անի, որ պահելով պետությանը, պահի սեփական ընտանիքն ու համայնքը: Ես երկու հորեղբայր և երկու քեռի ունեմ, բոլորն էլ ծնվել են գյուղում: Ծառայել են սովետական բանակում` Հայաստանից մինչև Գերմանիա, մինչև Խաղաղօվկիանոսյան նավատորմ, որովհետև տենց էր պետք, որովհետև էդ տղերքին իրանց համար չէին ծնել, այլ պետության ու պետության համար ծնելով, համարում էին, որ իրենց համար են ծնել: Բա էլ ու՞մ տղան պիտի իրենց պաշտպաներ, էլ ու՞մ տղան պիտի զավոդներում աշխատեր, էլ ու՞մ տղան պիտի հող մշակեր, եթե ոչ իրենցը: Հասկանու՞մ եք, ստեղից ուղարկում էին Վլադիվաստոկ, ամիսներով լուր չունենալով, բայց երբեք չէին մտածում փախցնելու, փեշի տակ պահելու մասին:

Ուզում եմ հասկանալ` ո՞ր պահից մեր մոտ էդ չրթիկն անջատվեց ու երեխան դարձավ պահել պահպանելու ու ամեն ինչ նրան ծառայեցնելու էպիկենտրոն: Մանավանդ, որ վտանգն ավելի մոտ է, քան Ամերիկայի հնարավոր հարձակումը Սովետական Միության վրա: Ո՞ր պահից որոշվեց, որ էդ պետությունն ինքն իրան պիտի ամեն ինչով ապահովի ու ծառայի բոլորին: Չեմ խոսում է աշխարհի կեսը գաղութացրած, հարստացած, հետո իբր զղջացած, բայց մինչ օրս էդ գաղութներով սնվող, արդեն նեոգաղութացման ուղին բռնած առաջադեմ երկների մասին, այլ խոսում եմ մեր նման փոքր ազգային պետության մասին, որն անդադար խնամքի կարիք ունի: Սենց դրսում երեխեք ունենալով, հարմար հնարավորության դեպքում թողնել երկրից թռնելով, ու՞ր ենք հասնելու:

Հ.Գ. Մի օր մեր տանը վեճ էր: Պապուս տղերքը համոզում էին, որ որպես երկրորդ համաշխարհայինի մասնակից մի գարաժի կամ Մոսկվիչի (լավ չեմ հիշում հիմա) դիմում գրի, որ պետությունը տոլի զեղչով, տոլի նվեր տա: Պապս անսասան էր: Տարավ, բերեց ասեց` էդ էր պակաս ես վիզս ծռեմ, պետությունից բան ուզեմ, աշխատե´ք, ստեղծե´ք:
Որտե՞ղա կռվում, կոփվում էդ մտածելակերպը:

#ազգ_բանակ

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր