Հավատացեք, որ անգամ առանց իմանալու, թե ինչ է իրենից ներկայացնում «Cheat meal»-ը, կյանքում գոնե մեկ անգամ առերեսվել եք դրան: Պարզ ասած՝ հենց այսպես են կոչում մարզիկները դիետայի մանր խախտումները: Սակայն խոսքն ամենևին գիշերային ժամերին ուտելու մասին չէ. դա սննդակարգի փոփոխությունն է, այսինքն՝ շաբաթական մեկ անգամ կարելի է ուտել այն, ինչ ցանկանում եք: Սակայն պետք է որոշակի կանոններ պահպանել:
Մի խախտեք սովորական սննդակարգը
Եթե որոշել եք «Cheat meal» կազմակերպել չորեքշաբթի օրը, ապա սա չի նշանակում, որ այն ամբողջ օրվա ընթացքում միակ կերակուրն է լինելու: Մի հրաժարվեք սիրելի նախաճաշից կամ թեթև ընթրիքից: Շարունակեք հետևել ձեր սննդակարգին: Այսպիսով, դուք ոչ միայն հաճույք կստանաք, այլև ավելի շուտ կհագենաք:
«Cheat meal»-ի ընթացքում մի շեղվեք
Իհարկե, դժվար կլինի կառավարել ախորժակը, սակայն մի մոռացեք, որ հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստած՝ 2 անգամ ավելի շատ ենք ուտում: Այնպես որ, խուսափեք հեռուստացույցի առջև ուտելուց:
Ճիշտ ժամանակ ընտրեք
«Cheat meal» կազմակերպեք օրվա առաջին կեսին, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը հասցնում է յուրացնել բոլոր ածխաջրերը:
Մի չարաշահեք «Cheat meal»-ը
Մի չարաշահեք սննդի օգտագործումը: Շաբաթական մեկ օրը բավական է, որպեսզի օրգանիզմը դեպրեսիայի չենթարկվի:
«Cheat meal» կազմակերպեք պարապմունքներից հետո
Սպորտով զբաղվելուց հետո ձեր նյութափոխանակությունն ավելի արագ է աշխատում, հետևաբար ամբողջ կերակուրն է՛լ ավելի արագ է մարսվում: Իհարկե, այս կանոնը չի վերաբերում նրանց, ովքեր օրվա երկրորդ կեսին են պարապում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը