Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այն կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում. կրթության փորձագետ. tert.am
Advertisement 1000 x 90

Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այն կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում. կրթության փորձագետ. tert.am

ԿԳՄՍ նախարարության մշակված կանոնակարգը միտված է խնդիրների լուծմանը, բայց ընդհանուր առմամբ, հիմնավորված չէ, դասարանում 10 երեխա ավել չլինելը, դասամիջոց չանելը, դա իսկապես անվտանգություն կապահովվի թե ոչ, որովհետև երեխաները այսպես թե այնպես իրար հետ շփվում են, բակերում խաղում են և երեխաների միջավայրում մեկուսացում չկա. Tert.am –ի հետ զրույցում նշեց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժ- հոգեբան Արմինե Դավթյանը:

Արմինե Դավթյանն ընդգծում է, որ դիմակները պետք է երկու ժամը մեկ փոխվեն, ինչը լրացուցիչ ծախս և խնդիր է  առաջացնում, քանի որ հնարավոր չէ հետևելու ամբողջ պատասխանատվությունը դնել ուսուցչի և բուժքույրի վրա, այն՝ լրացուցիչ և անիմաստ հոգս է դառնալու.

«Դպրոցում աշակերտների դիմակ կրելն  ուղղակի անմտություն եմ համարում, այլ բան է, որ դասարանների քանակը նվազեցնեն, բայց դիմակով դպրոցում գտնվելը ամենաոչհիգիենիկ միջոցառումն է, որը նաև առողջապահական առումով կարող է խնդիրներ առաջացնել: Դիմակի կրումը կարող է առաջացնել թթվածնային քաղց՝այն էլ շոգ պայմաններում, երեխան կարող է ձեռքով անընդհատ դիպչել դիմակին կամ անզգուշաբար գցել հատակին և արդեն մանրէացված դիմակը դնել դեմքին, դա խելամիտ որոշում չեմ համարում՝ այն էլ ցածր դասարաններում»:

Ինչ վերաբերում է նախարարության որոշմամբ դասի ընթացքում գրատախտակին չմոտենալ և դասամիջոցին դասասենյակը չլքելուն, ապա կրթության փորձագետը տրամաբանություն չի տեսնում որոշման մեջ.

«Երեխաներին սենյակում փակելը ավելի վտանգավոր է, քան եթե երեխան դուրս գա՝ օդափոխվի և հանգստանա, այդ որոշումը ուղղակի երեխայի ֆիզիոլոգիան չիմանալու արդյունք է, չի կարելի երեխային փակել դասարանում՝ անշարժ վիճակում  և թույլ չտալ շարժվել: Կամ ֆիզկուլտուրայի դասերը հանելու որոշումը, ֆիզկուլտուրան բացարձակ չի խանգարում, ընդհակառակը, կարելի էր ֆիզկուլտուրայի դասերը ավելացնել և բացօթյա պարապմունքներ իրականացնել, որպեսզի երեխաներն ավելի շատ մաքուր օդ շնչեն: Կամ օրինակ գրատախտակին մոտ գնալn արգելելը, դա ի՞նչ կապ ունի, եթե երեխան դասարանում է:

Տաք ամիսներին կարելի է նաև որոշ դասեր իրականացնել դրսում, ի վերջո, ոչ մեկ չի կարող ասել, որ հնարավոր է երեխայի շփումը սահմանափակել կամ արգելել»:

Կրթության նախարարության ուղեցույցով նշված է նաև, որ դպրոցը պետք է ապահովվի հիգիենիկ պարագաները, սակայն Արմինե Դավթյանի կարծիքով` դպրոցը այդքան  հնարավորություն չունի, քանի որ այն բավական ծախս է ենթադրում, իսկ դպրոցի բյուջեն հաստատվել է տարվա սկզբին, իսկ առկա բյուջեն՝ իր եղած ծավալով և հնարավորություններով բավարարում է միայն առկա ծախսերը. «Ախտահանիչ նյութերը էժան չեն, ուսուցիչների քանակը բավականին մեծ է, իսկ դիմակները էժան չեն և այն բավական ծախս է կազմում, հատկապես, երբ պետք է դիմակն օրը երկու անգամ փոխել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ երկարօրյա ծառայությունը դադարեցվելու է, կրթության փորձագետը նշեց, որ չի կարծում, որ այդ հանգամանքը ծնողների մոտ էական խնդիր կառաջացնի, քանի որ երեխաներն արդեն սովորել են տանը մնալուն: Եվ ընդգծում՝ եթե պահանջ ենք դնում, որ հանրակրթությունը գործի, պետք է գիտակցել, որ դպրոցներում հանրակրթական գործընթացի մեկնարկելը լուրջ պատասխանատվութուն է ենթադրում և  ինչ- որ ծրագրեր և միջոցառումներ պետք է ձեռնարկել, որ անվտանգություն և ապահովվություն լինի, քանի որ հասկանալի է, որ կուտակումները բերելու են խնդիրներ:

tert.am



Նման նյութեր