Քենդալ Ջենները կիսամերկ նկարահանվել է Chanel-ի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քենդալ Ջենները կիսամերկ նկարահանվել է Chanel-ի համար

Ամերիկացի սուպերմոդել, հեռուստատեսային ռեալիթի շոուի մասնակից Քենդալ Ջենները նկարահանվել է կիսամերկ՝ ֆրանսիական Chanel նորաձևության տան գովազդային արշավի համար: Սև ու սպիտակ լուսանկարը, որում Քենդալը պատկերված է ներքնազգեստով, թափանցիկ զուգագուլպաներով և Chanel ապրանքանիշի աքսեսուարներով, հրապարակվել է աստղի ինստագրամյան էջում:

Նշվում է, որ լուսանկարները կտպագրվեն Chaos SixtyNine պաստառների բացառիկ համարում:

Նկարահանումներն իրականացրել են նորաձևության հայտնի լուսանկարիչներ Լուիջին և Յանգոն:

https://www.instagram.com/p/CDRS5CNDbPq/?utm_source=ig_embed

Պատրաստեց Անի Գաբուզյանը