
Chanel նորաձևության տան նոր մոդելը՝ Մոլլի Բեյրը ցանցում աննախադեպ սենսացիա է առաջացրել: Օգտատերերը և միջազգային լրատվամիջոցները քննարկում են աղջկա ոչ ստանդարտ տեսքը և փորձում են հասկանալ նրա «ֆենոմենը»:
Մոլլի Բեյրը Փենսիլվանիայից է: Աղջիկը ունի ոչ ստանդարտ արտաքին տեսք:
Մոդելը ինքը շատ քննադատական է իր անձի հանդեպ: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ իր արտաքին տեսքը «այլմոլորակայինի, առնետի, դևի, գոբլինի և գրեմլինի խառնուրդ է»:
Բեյրը խոստովանել է նաև, որ չէր կարող մտածել, որ աղջիկը, «ով իր մանկության մեծ մասն անցկացրել է իրար կպած հոնքերով, ակնոցով և Յոդայի վերնաշապիկով, կհայտնվի Vogue Italia-ում»:
Սուպերմոդելն արդեն հայտնվել է Maison Margiela-ի, Marc Jacobs-ի և Fendi-ի ցուցադրություններում:
https://www.instagram.com/p/BM7tEAbA8qe/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BeI0P78HrWZ/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BowbirZHMn7/?utm_source=ig_embed
Պատրաստեց Անի Գաբուզյանը