
Ազգային Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«‼️ «ԴԱԼԻ ԵՎ ՊԻԿԱՍՈ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Սիրելի այցելուներ,
❗️Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 30-ը ներառյալ:
? Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին:
? Աշխատանքային ժամերը ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 25-30-ը, ժամը 11.00-20.30:
Լուսանկարները՝ խմբավար Մարիա Գալստյանի ֆեյսբուքյան էջից: