
Բրիտանական Burberry ապրանքանիշը թողարկել է հակավիրուսային պաշտպանիչ դիմակների հավաքածու իր հայտնի վանդակավոր կտորից: Այս մասին հայտնում է HYPEBAE-ն:
Դիմակները պատրաստված են վերամշակված նյութերից և բավարարում են անձնական պաշտպանիչ միջոցառումների պահանջները: Դրանք վաճառվում են հատուկ պայուսակով, որը նույնպես պատրաստված է հակամանրէային գործվածքից:
Burberry դիմակները կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ ապրանքանիշի կայքում: Հաղորդվում է, որ մեկ դիմակի արժեքը կազմում է 118 դոլար:
Դիմակների վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղևորվի Burberry-ի կորոնավիրուսային հիմնադրամին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը