Գաջետների մշտական օգտագործումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Գաջետների մշտական օգտագործումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը. հետազոտություն

Գաջետների մշտական օգտագործումը նվազեցնում է սերմնահեղուկի որակը: Այս մասին վկայում են Ամիթ Գրինի և նրա գործընկերների կողմից անցկացված հետազոտության արդյունքները, հաղորդում է Sciencedaily-ը:

Մասնագետների տվյալներով՝ լուսարձակող սարքերի հաճախակի ազդեցությունը կապված է սերմնահեղուկի որակի նվազեցման հետ:

«Երեկոյան և գիշերային ժամերին էլեկտրոնային սարքերի օգտագործումը, հեռուստացույց դիտելը նվազեցնում են սերմնահեղուկի կոնցենտրացիան: Որքանով մեզ է հայտնի, սա առաջին հետազոտությունն է, որում ասվում է սերմնահեղուկի որակի և կարճալիքային լույսի ազդեցության միջև կոռելյացիայի նման տեսակների մասին»,-ասում է Գրինը:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 21-59 տարեկան 116 տղամարդկանց սերմնահեղուկի նմուշները: Մասնակիցները հարցաթերթիկներ են լրացրել քնի սովորությունների և էլեկտրոնական սարքերի օգտագործման մասին:

Հետազոտությունը նաև կոռելյացիա է հայտնաբերել քնի տևողության և սպերմատոզոիդների ընդհանուր քանակի ու դրանց շարժունակության միջև: Եվ, հակառակը, նրանց մոտ, ովքեր քիչ են քնում, նկատվել է սերմնահեղուկի ցածր որակ:

med.news.am