Ո՞ր նախաճաշն է օգնում կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը դիաբետի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ո՞ր նախաճաշն է օգնում կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը դիաբետի ժամանակ

Ճիշտ նախաճաշը կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը՝ պնդում են Diabetes UK-ի մասնագետերը:

Նրանց խոսքով՝ դիաբետով տառապող մարդիկ չպետք է միայն մի քանի գդալ շիլա ուտեն: Սննդի առաջին ընդունումը կարող է առատ լինել և հագեցնող:

«Նախաճաշին հիանալի լրացում է ձվածեղը՝ ինչպես դասական տարբերակով, այնպես էլ լոլիկով, սնկով, երշիկի փոխարեն պղպեղով, բեկոնի փոխարեն՝ սպանախով»,- խորհուրդ են տալիս մասնագետները:

Փորձագետները հղում են անում հետազոտության արդյունքներին: Հետազոտությունն անցկացվել է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կողմից, որի ընթացքում ուսումնասիրվել է նախաճաշի ժամանակ ձվի օգտագործման ազդեցությունը: Ուսումնասիրվել են 42-60 տարեկան 2332 մասնակցի տվյալներ: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական 4 ձու են կերել, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ցածր է եղել: Հետազոտողների խոսքով՝ ձուն մի քանի օգտակար սննդանյութեր է պարունակում, որոնք կարող են ազդել գլյուկոզայի մետաբոլիզմի վրա և խթանել դրա կարգավորումը:

Բժիշկները նաև դեմ չեն դիաբետիկների կողմից պանրի օգտագործմանը, քանի որ այն պարունակում է ցածր գլիկեմիկ ինդեքս:

Մասնագետների խոսքով՝ դիաբետիկները կարող են առանց մտավախության պանիր ուտել: Լավագույն ընտրությունը աղի քիչ քանակության պանիրն է, օրինակ՝ մոցառելա, էմենտալ:

med.news.am