Սեպտեմբերի 1-ին համալսարանում էղել եմ մի անգամ՝ առաջին կուրսում, հետո ջոկեցի անիմաստությունը ու հավելյալ երկու շաբաթ մնում էի Երևանում։
Առաջին սեպտեմբերի 1-ը շատ տպավորիչ էր։ Ես՝ Հայաստանից եկած 15 տարեկան էրեխա, փորձում էի էդ բազմազգ ու բազմալեզու աժիոտաժի մեջ գտնել դասացուցակը, լսարանը, համակուրսեցիներին։ Բայց թարսի պես ռաստվում էի իմ պես մոլորված աչքերով արտասահմանցի ուսանողների, որոնք կպնում էին հետևիցս, որովհետև դե ես գոնե ռուսերեն գիտեի։
Գտնելով վերջապես լսարանը էկա նստեցի իրադարձությունների էպիկենտրոնից հնարավորինս հեռու։ Զննեցի լսարանը՝ բոլորը ինձանից մի 3-4 տարի մեծ, մի մասը իրար ճանաչում էին 0 կուրսից, մի մասը իմ պես օտար էլեմենտ էին։ Հասկացա, որ բարդ ա լինելու, շատ բարդ։
Առաջին դասը աշխարհաքաղաքականությունն էր։ Ներս մտավ չորացած նիհար բիձուկ, մեծ սովետական ակնոցներով։
Դասի ավարտին ես արդեն ունեի հստակ որոշում,որ ինքը լինելու ա իմ թեզի ղեկավարը ու ես ուզում եմ մասնագիտացումս ընտրել աշխարհաքաղաքականությունը։ Տենց էլ արեցի։
Երկրորդ կարևոր բանը, որ պետք էր գտնել բուֆետն էր։ Հետո գրադարանը։ Հետո մյուս հայ ուսանողներին։ Առաջին երկու միսսիան հեշտ էին։ Երրորդ քվեստը ավելի բարդ, քանի որ ինձ անընդհատ խառնում էին Հյուսիսային Կովկասի ազգերի, հույների, հունգարացիների, ու նույնիսկ հրեաների հետ։ Կարճ պատասխանում էի, որ չէ, հայ եմ։ Մատով ցույց էին տալիս դիվանների ուղղությամբ՝ ձերոնք էնտեղ են։ Կարող էին ցույց էլ չտալ, շուխուռից պարզ էր, որ մերոնք են։ Առաջին անգամ զգացի մոգական ուժը էս դիալոգի
-հայ ե՞ս:
-հա:
-կայֆ ա չէ՞:
Հետո սկսեցին РУДН-ում իմ ուսանողական կյանքի ֆանտաստիկ 8 տարին, որոնք առանձին պատմելու են արժանի։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից: