
Ասորեստանից հոգնած հայերը օգնեցին Մարաստանին, որ հաղթեն Ասորա-Բաբելոնական տերությունը, հետո հոգնեցին Մարաստանին տուրք վճարելուց և օգնեցին Կյուրոսին, որ հաղթի մարերին, և հիմնվեց Աքեմենյան կայսրությունը:
Հետո օգնեցին Մակեդոնացուն… Հռոմին, պարթևներին, Սասանյան կայսրությանը, Բյուզանդիային… ՍՏՈՊ… Չենք շարունակում:
Ֆրանսիացի նկարիչ Նոել Կուապելի «Կյուրոսն ու հայ թագավորը» կտավը (Գրենոբլի թանգարան): Հայերի հոգնած դեմքերn ամեն ինչ ասում են…
Ձախից, ձիու վրա Կյուրոսն է: Աջից՝ առջևում Երվանդ Սակավակյացն է, իսկ ետնամասում՝ Տիգրան Երվանդունին՝ մարտակառքի վրա… փորձում է լսել, թե ինչ են խոսում… Մեր թագավորը մարտակառքի վրա ավելի մեծ դիրք ունի, քան Կյուրոսը…
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: