Թզի չիր գրեթե բոլորն են սիրում։ Այն ունի յուրահատուկ համ և բույր։
Սակայն այդ ամենը վայելելու համար, նախ պետք է այն որակով պատրաստել։
Xohanoc.am-ը ներկայացնում է թզի չրի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
3 կգ թուզ,
1 բաժակ ջուր,
800 – 1000 գրամ շաքարավազ,
1 փոքր թեյի գդալ կիտրոնի աղ
Պատրաստման եղանակը
Թուզը լվացեք, մաքրեք ՝ հեռացնելով կանաչ կեղևը։ Պատրաստեք օշարակը։ Հենց եռա օշարակը, սպասեք 7-8 րոպե և մրգի հատիկները լցրեք օշարակի մեջ։ Եփեք 7-8 րոպե և անջատեք կրակը։
Թողեք այն մնա 10 ժամ և կրկին եփեք։ Հանեք կրակից, դրեք սինիի մեջ, գեղեցիկ տեսք տվեք մրգին և չորացրեք 3-4 օր։
Շատ համեղ և գեղեցիկ չիր է ստացվում և ամենակարևորը ՝ բաց գույնի։