Նավարայի համալսարանի իսպանացի գիտնականները գտել են փոխկապակցվածություն արագ սննդի հաճախակի օգտագործման և օրգանիզմի արագ ծերացման միջև: Գիտափորձին մասնակցել է գրեթե 860 մարդ, գրում է Science Alert-ը:
2008 թվականից ի վեր մասնագետները հետևել են 55 տարեկանից բարձր 860 կամավորների: Ուսումնասիրության մասնակիցներն անալիզներ են հանձնել և յուրաքանչյուր երկու տարին մեկ հայտնել են իրենց սննդակարգի մասին:
Պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրում են հիմնականում արագ սնունդ, ավելի արագ է կարճանում տելոմերների երկարությունը՝ քրոմոսոմների հատվածներ, որոնք կենսաբանական տարիքի նշան են: Որքան կարճ են տելոմերները, այնքան ծեր է օրգանիզմը:
Եվ հակառակը, որքան հազվադեպ են մարդիկ օգտագործում արագ սնունդ, այնքան դանդաղ են կարճանում տելոմերները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը