Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս նա Իտալիայում դարձավ բոդի շեյփինգի զոհ
Advertisement 1000 x 90

Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս նա Իտալիայում դարձավ բոդի շեյփինգի զոհ

Հեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է մոդել Արմինե Հարությունյանին ու նշել, որ նրա  «ոչ ավանդական» արտաքինը անցյալ շաբաթավերջին Իտալիայում համաժողովրդական բանավեճի առիթ դարձավ  գեղեցկության չափանիշների, մոդելավորման և մարմնի կառուցվածքի վերաբերյալ: Մոդելը արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci- ի պոդիումներում և Gucci-ի կողմից կազմված 100 ամենասեքսուալ մոդելների շարքում՝ համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Հարությունյանը 23-ամյա հայ մոդել է և արդեն հայտնի դեմք Միկելեի ղեկավարած Gucci ցուցահանդեսներում: Այնուամենայնիվ, հանգստյան օրերին իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննադատության պայթյուն եղավ նրա «անսովոր» արտաքինի վերաբերյալ: Նա դարձել է բացասական և ատելի մեկնաբանությունների թիրախ, որոնք վիրավորում են իր արտաքին տեսքը` կասկածի տակ դնելով նրա՝ որպես մոդելի առավելությունները:

Հարությունյանի դիմագծերը անկյունային են ՝ երկար քիթ, խիտ հոնքեր։ Այն, որ նա չի համապատասխանում մոդելային գեղեցկության «նորմալ» կանոնին, դա միտումնավոր ընտրություն էՄիկելեի կողմից, որն արդեն միք տարի իր շոուներում նախընտրում է գեղեցկության չգնահատված ձևերը:

Այնուամենայնիվ, Հարությունյանի հասցեին սոցցանցերում տարածված կատակների, վիրավորանքների և ատելության ալիքից պարզ է դառնում, որ մեկնաբանությունները չեն բխում բացառապես նորաձեւության արդյունաբերության փոփոխվող գեղեցկության նախասիրությունների թյուրիմացությունից: Հարությունյանը պարզապես Իտալիայում դարձել  է բոդի շեյփինգի զոհ։

asekose.am