Քաշի կորստի համար ցածր ածխաջրային դիետաների արդյունավետության մասին տեղեկություններն այսօր շատ են: Բայց իրականում ամեն ինչ հեռու է այդքան պարզ լինելուց. նման դիետաները, ինչպես պարզել են Գլազգոյի համալսարանի գիտնականները, ոչ բոլորին են օգնում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Scientific Reports գիտական ամսագրում:
Գիտնականները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայում 723 մեծահասակների շրջանում են պարզել են, որոնք հետեւում կամ հետեւել են ածխաջրային դիետայի, իսկ մի մյուս մասը երբեք այն չի փորձել: Այս դիետային 4 հետեւողներից 3-ը հայտնել են, որ իրենց հաջողվել է կորցնել իրենց քաշի առնվազն 5 տոկոսը:
«Ցածր ածխաջրային դիետան կարող է քաշի կորստի տարբերակ լինել ճարպակալմամբ մարդկանց համար, եթե այն համապատասխանում է նրանց նախասիրություններին: Սակայն պրոֆեսիոնալ ուղղորդման բացակայությունը կարող է մարդկանց որոշակի ռիսկերի ենթարկել: Կարեւոր է նախապես խորհրդակցել մասնագետի հետ»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Չայտոնգ Չուրուանգսուկը:
Ըստ գիտնականների` չկա այնպիսի կախարդական դիետա, որը կհամապատասխանի բոլորին:
«Մարդիկ պետք է գտնեն ամենաքիչ քանակությամբ կալորիա օգտագործելու կոնկրետ իրենց ամենահարմար միջոցը: Ցածր ածխաջրային դիետաներն այժմ շատ տարածված են, սակայն դրանք ոչնչով ավելի լավը չեն, քան բարձր ածխաջրային դիետաները: Դրանց արդյունավետության էական ապացույց չկա»,- նշել է պրոֆեսոր Մայք Լինը: