Սեպտեմբերի 9-ը ֆրանսիացի տաղանդավոր նկարիչ Անրի Դը Տուլուզ-Լոտրեկի մահվան օրն է:
Տաղանդավոր պոստիմպրեսիոնիստՏուլուզ-Լոտրեկը հայտնի է փարիզյան հասարակաց տների, մարմնավաճառների, դերասանուհիների, պարուհիների բոհեմական կյանքը պատկերող իր նկարներով ու կաբարեների համար պատրաստած գովազդային պաստառներով:
Անրին 13 տարեկանում կոտրել էր կոնքը: Մեկ տարի անց նաև ոտքը: Երկու վնասվածքների հետևանքները սարսափելի հետք էին թողել: Տղայի ոտքերը դադարել էին աճել և զարգանալ: Տարիների հետ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը վերածվել էր թզուկի՝ անհամաչափ մեծ մարմնով եւ գլխով: Նրա հասակը կանգ էր առել 1,5 մետրի վրա:
Սակայն, կարճ հասակը չէր խանգարում նրան հաջողություններ ունենալ և՛ արվեստում, և՛ կանանց շրջանում: Ցավոք, ինչպես շատերի, այնպես էլ Լոտրեկի դեպքում հաջողությունը ուղեկցվում էր ալկոհոլային կախվածությամբ: Ալկոհոլիզմի շոշափելի հետևանքներն իրենց զգացնել են տվեցին 30 տարեկանից հետո:
Նկարիչն ամեն օր խմում էր ավելի ու ավելի շատ, դառնալով ագրեսիվ ու կտրուկ: Ալկոհոլի ազդեցության տակ, նա մի անգամ ձեռնափայտով ուժեղ հարվածել էր լրագրողին՝ իր թևից բռնելու համար:
Ամբողջությամբ՝ vnews.am