Բաղադրիչները.
1. Տավարի փափուկ միս – 1կգ
2. Ալյուր – 1 ճ/գ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Սոխ – 1 մեծ գլուխ
5. Կարմիր չոր գինի – 300գ
6. Աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս
7. Հալած յուղ – 50գ
8. Սունկ – 300գ
9. Դափնու տերև – 1 հատ
Պատրաստման եղանակը.
1. Թավան տաքացնել յուղով, տապակել միսը, որը պետք է նախօրոք կտրտել 40-50 գրամանոց կտորների, ավելացնել ալյուրը, մանր կտրատած սոխն ու սխտորը տապակել միասին մոտ 5 րոպե:
2. Ավելացնել գինու և ջրի խառնուրդը 1/1 հարաբերությամբ այնպես, որ միսն ամբողջովին ծածկվի, ավելացնել մաղադանոս կամ այլ կանաչիներ՝ ըստ ճաշակի, աղացած սև պղպեղը, դափնու տերևը, ծածկել կափարիչով և եփել ևս 2.5 ժամ:
Սունկը եփել առանձին, վերջում լցնել մսի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am