Բանանի համեղ թխվածք
Advertisement 1000 x 90

Բանանի համեղ թխվածք

Ognov կայքը ներկայացնում է բանանով թխվածք, որը ցանկալի է մատուցել հենց սառը վիճակում: Այս հրաշալի աղանդերը երբեք չի հոգնեցնի, սակայն ցանկության դեպքում կարող եք բաղադրիչները փոփոխել՝ ավելացնելով չրեղեն և ընկուզեղեն:

Նույնիսկ քունջութը հրաշալիորեն համադրվում է բանանի հետ:

Կաթնաշոռով և բանանով այս աղանդերը կհավանեն նույնիսկ քաղցր չսիրողները:

Բանանի չիզքեյք

Բաղադրություն

500 գ ոչ յուղոտ կաթնաշոռ

5-6 բանան

2 ճ/գ ալյուր

1 ձու

Կաթնաշոռը հարեք բլենդերով և անցկացրեք քամիչի միջով: Բանանը մանրացրեք բլենդերով կամ տրորեք պատառաքաղով: Կաթնաշոռաբանանային զանգվածին ավելացրեք ալյուրն ու ձուն, խմոր պատրաստեք: Կարող եք ավելացնել մի փոքր վանիլ կամ չամիչ:

Թխելու համար նախատեսված ամանի հատակին կարագ քսեք, մի փոքր ալյուր ցանեք և ավելացրեք խմորը: Թխվածքը  թխեք 30 րոպե՝ 180 ջերմաստիճանում:

Եթե կարծում եք, որ թխվածքը քաղցր չէ, ապա կարող եք շաքարի փոշի կամ խտացրած կաթ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը