
Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 0.5 կգ
- Դդմիկ – 0.5 կգ
- Ձու – 1 հատ
- Պինդ պանիր – 100 գ
- Սխտոր – 1 ատամիկ
- Բուսական յուղ
- Կանաչի
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկներից նավակներ ձևավորել:
- Կաթնաշոռին ավելացնել մանրացված սխտորը, ձուն և կանաչին:
- Լավ խառնել և ստացված զանգվածով լցոնել դդմիկները:
- Դդմիկների վրա քերիչով անցկացրած պանիր շաղ տալ և դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում, եփել մոտ 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը