Louis Vuitton-ը շքեղ պաշտպանիչ էկրան է թողարկում դեմքի համար
Advertisement 1000 x 90

Louis Vuitton-ը շքեղ պաշտպանիչ էկրան է թողարկում դեմքի համար

Louis Vuitton-ը շքեղ պաշտպանիչ էկրան է թողարկում դեմքի համար, որը կոչված է «միաժամանակ նորաձեւ եւ անվտանգ» լինել:

«Աչքի ընկնող» պաշտպանիչ LV Shield-ն արեւի լույսի ներքո փոխում է գույնը` թափանցիկից դեպի  մուգ` օգտագործողին պաշտպանելով արեւից: Այն նաեւ զարդարված է Louis Vuitton անունով փորագրված ոսկե ճարմանդներով եւ առաձգական ժապավենով: Պաշտպանիչը էկրանը կարելի է ձեռք բերել առցանց եւ Louis Vuitton-ի ընտրված խանութներում հոկտեմբերի 30-ից սկսած…

Ողջ համավարակի ընթացքում դիզայներները դեմքի դիմակների լաքշարի տարբերակներ են թողարկել, այդ թվում` Arrow Off-White լոգոտիպով 95 դոլարանոց դիմակը եւ Burberry-ի բամբակե տարբերակը, որի մանրածախ արժեը 115 դոլար է:

news.am