Կիսաքաղցր թթու վարունգ
Advertisement 1000 x 90

Կիսաքաղցր թթու վարունգ

Մատուցվում է՝ 2-3 ժամ անց

Նախն. ժամանակ՝ 25 րոպե

Պատրաստման ժամանակ՝ 30 րոպե

Բաղադրիչներ

  • վարունգ – 1 կգ
  • քունջութ – 2 ճ/գդ
  • պապրիկա – 1 ճ/գդ
  • սոյայի սոուս – 60 մլ
  • սխտոր – 3 պճեղ
  • բուսայուղ – ըստ ճաշակի
  • աղ – 3 ճ/գդ
  • ջուր – 1 լ
  • քացախ – 3 ճ/գդ
  • սոուս չիլի – 2 ճ/գդ
  • շաքար – 3 կտոր

Պատրաստման եղանակ

Վարունգը լվանում ենք, ծայրերը կտրում, կողքերից փայտեր դնում, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ ենք անում (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):

Այս ամենից հետո վարունգները շարում ենք կաթսայի մեջ, վրան 2 ճ/գդ աղ ավելացնում, կափարիչը ծածկում և կաթսան վերև-ներքև թափահարում ու թողնում, որ վարունգի հյութը դուրս գա: Քունջութը բովում ենք (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծում հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել): Սխտորի պճեղները մանրացնում ենք, խառնում քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ: Տապակի մեջ տաքացնում ենք բուսայուղը, ավելացնում համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնում:

Վարունգների հյութը ճզմելով քամում ենք և քամած վարունգների վրա լցնում համեմունքային խառնուրդը:

Կաթսայով ջուր ենք եռացնում, մեջը լցնում սոյայի սոուսը, 1 ճ/գդ աղ, 3 կտոր շաքար, քացախ և ստացված խառնուրդը լցնում ենք վարունգների վրա (աղն ու շաքարը կարելի է ավելացնել ըստ ճաշակի): Երբ աղաջուրը սառչի, կարելի է վարունգներն ուտել, թեև որքան երկար թողնենք աղաջրի մեջ, այնքան ավելի համեղ կլինեն: