Մատուցվում է՝ անմիջապես
Նախն. ժամանակ՝ 15 րոպե
Պատրաստման ժամանակ՝ 25 րոպե
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս – 500գր
- դդմիկ – 1-2 հատ
- բուսայուղ – 3-5ճ/գդ
- Մարինացման համար՝
- բուսայուղ – 1ճ/գդ
- սոյայի սոուս – 1ճ/գդ
- քացախ – 1թ/գդ
- սխտոր – 1 պճեղ
- մեղր – 1/2թ/գդ
- օրեգանո
- քունջութ սև
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Հավի միսը կտրատել միջին չափսի կտորներով, լցնել ամանի մեջ և ավելացնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:
Լավ խառնել և թողնել միսը մարինացվի 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում: Դդմիկը կտրատել շատ բարակ և նեղ շերտերով, համեմել աղով և թողնել այդպես 10 րոպե:
Ռուլետի նման փաթաթել դդմիկի շերտերը: Բարակ փայտիկի վրա անցկացնել դդմիկի ռուլետը, ապա մսի կտորը և այդպես շարունակ:
Տապակել մինի-խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ 4-5 րոպե ամեն կողմից:
Քանի որ հավի մսի կտոները փոքրիկ են, ինչպես նաև մարինացված, ուստի բավականին արագ են եփվում: Դրա համար պետք է զգույշ լինել, որպեսզի չափից ավել դրանք տապակվեն և չորանան: Մատուցել տաք վիճակում թթվասերի հետ: Ցանկության դեպքում կարելի է թթվասերի մեջ ճզմել 1 պճեղ սխտոր: