
Մատուցվում է՝ անմիջապես
Նախն. ժամանակ՝ 20 րոպե
Պատրաստման ժամանակ՝ 30 րոպե
Բաղադրիչներ
- միս տավարի – 300գր
- միս խոզի – 300գր
- սոխ – 1 գլուխ
- գազար – 200գր
- սմբուկ – 300գր
- կարտոֆիլ – 300գր
- ձիթայուղ – 40մլ
- լավաշ – 7 հատ
- աղ
- պղպեղ սև
Պատաստման եղանակ
Միսը կտրատել խորանարդիկներով և տապակել թավայի մեջ առանց փակելու կափարիչը: Ավելացնել մանր կտրատված գազարը և սոխը, ապա կտրատված սմբուկը, համեմել աղ ու պղպեղով: Ամբողջը խառնել և թողնել շոգեխաշվի:
Առանձին տապակել մանր խորանարդիկներով կտրատված կարտոֆիլը:
Լավաշի մեկ հատը կտրատել ժապավենաձև, որպեսզի այդ ժապավեններով կապենք մյուս լավաշները: Լավաշի վրա լցնել պատրաստված լցոնը, ապա փաթաթել և կապել լավաշի ժապավենով:
Եփել ջեռոցում 20-30 րոպե 160 աստիճանում: Ջեռոցից հանել խրթխրթան լավաշները և անմիջապես անցնել համտեսելուն: