Նորից Լեդի Գագայի և մի քիչ էլ Փարաջանովի մասին
Advertisement 1000 x 90

Նորից Լեդի Գագայի և մի քիչ էլ Փարաջանովի մասին

Հանրահռչակ տիկինը առիթ տվեց գիտակցելու, որ եթե դրսից ազդակ չլինի, ինքներս Փարաջանովին հազվագյուտ ենք հիշում, իսկ թե հիշում ենք՝ ապա որպես արձան, բիլբորդից կախված «հայոց մեծ», այնինչ բուն արվեստին անհաղորդ ենք։

Պետք չէ ենթադրել, որ այդ անտեղյակությունը միայն ներկային է հատուկ։ Առաջներում, ճիշտ է, ֆիլմերը գիտեին, բայց դրանից այն կողմ, միևնույն է, չէին գնում։ Ահա մի դրվագ։ Մոտ տաս տարի առաջ, չեխական Ուհերսկե Հրադիշտե քաղաքում անցնող կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի արվեստին առանձին պանել էր նվիրված։ Ցուցադրվեցին ֆիլմերը, ելույթ ունեցան այնպիսի երևելիներ, ինչպիսիք են ռեժիսյորներ Գեորգի Դանելիան, Ռոման Բալայանը (չշփոթել նույնանուն շոումենի հետ), իհարկե՝ Զավեն Սարգսյանը։ Պատմեցին հուշեր, ներկայացրեցին դրվագներ վարպետի կյանքից, խոսեցին իշխանությունների հետ նրա ունեցած բարդ հարաբերություններից։ Շատ ջերմ, մարդկային, ես կասեի՝ գորովալից մթնոլորտ էր։ Բայց Փարաջանովի մասին խոսում էին այնպես, ինչպես կխոսեին մի չնաշխարհիկ անձեռակերտ վարդի մասին՝ գեղեցի՜կ, բուրումնավե՜տ, թերթիկները նո՜ւրբ, բայց նաև փշերո՛վ, այսինքն՝ կամակոր, էքստրավագանտ․․․ Միակ բացական այդ զրույցներում, վարպետի ստեղծագործության վերլուծությունն էր։

Վերլուծություն այսօր էլ չկա։ Նույնիսկ հիշատակելով Ֆելլինիի խոստովանությունն այն մասին, որ ինքն ազդվել է Փարաջանովից, մտքներովս չի անցնում հարցնել՝ կոնկրետ ինչի՞ց և իր ո՞ր կադրերում է դա երևում։ Միակ ինձ հայտնի տեքստը, որում մանրամասն վերլուծության է ենթարկվում Փարաջանովի պոետիկան, Լևոն Աբրահամյանի էսսեն է։ Համեցեք:

Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից:

ՆՈՐԻՑ ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ և ՄԻ ՔԻՉ ԷԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՄԱՍԻՆՀանրահռչակ տիկինը առիթ տվեց գիտակցելու, որ եթե դրսից ազդակ չլինի,…

Gepostet von Ashot Voskanian am Donnerstag, 24. September 2020



Նման նյութեր