Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է 2017 թվականի մոդելի նորացված կուպե-կաբրիոլետ Ferrari Portofino M-ը, որն իր հերթին՝ պատրաստվել է California մոդելից: Սուպերքարը ստացել է վարման հինգ ռեժիմ, գրում է Car Buzz-ը:
Ավտոմեքենայի շարժիչի ընդհանուր հզորությունը 612 ձիաուժ է:
Ինժեներները պինդ մասնիկների զտիչ են ավելացրել՝ ժամանակակից բնապահպանական կանոնակարգերը բավարարելու համար:
Սուպերքարը ստացել է նաև վարելու նոր ռեժիմներ, որոնք միացված են ղեկի վրա գտնվող ընտրիչի միջոցով: Նախկինում կար երեք ռեժիմ (Comfort, Sport և ESC Off), այժմ՝ հինգ (ավելացված են անձրևային Wet-ը և էքստրեմալ Race-ը):
Ferrari Portofino M-ի առավելագույն արագությունը ժամում ավելի քան 320 կիլոմետր է:
Փոփոխված մեքենաների վաճառքը կսկսվի 2021 թվականի գարնանը: Ավտոմեքենայի գինը կկազմի 206 հազար եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը