Սարա Ջեսիքա Փարքերը և նրա ամուսինը՝ Մեթյու Բրոդերիքը ընթրել են ընկերների հետ: Հավաքույթի համար դերասանուհին ընտրել է առօրյա հանդերձանք՝ խակի գույնի կարգո տաբատներ, մոխրագույն տրիկոտաժե ջեմպեր և սև երկարաճիտ կոշիկներ:
Ընթրիքից առաջ դերասանուհին այցելել է կոշիկի իր խանութ, որը բացվել է նախկին Manolo Blahnik բուտիկի տեղում (այն խանութը, որտեղ Քերի Բրեդշոուն պարբերաբար թողնում էր իր ամբողջ աշխատավարձը): Իր ոչ պաշտոնական տեսքը դերասանուհին լրացրել է պայծառ պայուսակով և տաք վարդագույն պաշտպանիչ դիմակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը