Բաղադրիչներ
- Սկումբրիա – 2 հատ
- Ձու – 2 հատ
- Պինդ պանիր – 50 գ
- Մանանեխ (չոր) – 0.5 թ/գ
- Կիտրոն (հյութը և կեղևը) – 0.5 հատ
- Կանաչիներ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Ձվերը խաշել, պանիրը քերել: Ձվերը և կանաչիները մանր կտրատել: Ձուն, պանիրը, կիտրոնի հյութը և քերած կեղևը, կանաչին և մանանեխը խառնել, համեմել աղով և պղպեղով:
- Ձկները մաքրել և լվանալ: Չորացնել անձեռոցիկով, համեմել աղով և պղպեղով:
- Ձկները լցոնել ստացված միջուկով, յուրաքանչյուրը փաթաթել փայլաթիթեղով, դնել տապակին:
- Եփել 20-50 րոպե, 180 աստիճան ջեռոցում: Փայլաթիթեղը բացել, եփել ևս 10 րոպե 250 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը