Էս պատերազմի կարևոր ռազմաքաղաքկան պատկերը:
Հիմա արդեն ձևավորվում է մի պատկեր՝ թե՛ ներսի, թե՛ դրսի ընկալման մեջ, որ Հայաստանը պատերազմ է վարում ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի դեմ:
Ըստ էության՝ մենակ է կռվում:
Ավելին՝ փաստացի պատերազմի սուբյեկտները հենց Հայաստանն ու Թուրքիան են:
Իհարկե, այնպես չէ, որ Թուրքիայի դեմ լիարժեք պատերազմ է դասական իմաստով: Ու, իհարկե, այնպես չէ, որ Ադրբեջնաը լրիվ զրո է դարձել: Սա միտումն է ընդամենը: Որպես իրողություն այն կարող է արձանագրվել միայն պատերազմի ավարտին, եթե ամեն բան ընթանա այս պահի ընթացքով:
Ի՞նչ է սա նշանակում:
Կոտրվում են տաբուներ Հայաստանի ներսում:
Ադրբեջանից մենք չենք վախացել երբեք: Բայց Թուրքիայի հետ վերջին անգամ առերեսվել ենք 100 տարի առաջ՝ վատ արդյունքով: Հիմա փոխվում է իրավիճակը:
Դրսում:
Դրսի համար մենք նույնպես, կարծես, կարողացանք ձևավորել այդ պատկերը՝ Հայաստան-Թուրքիա:
Ավելի ու ավելի շատ պետություններ սկսում են ուշադրություն դարձնել սրա վրա: Ոչ միայն ավանդական մեր տեսադաշտում եղած՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Իրան: Այլև՝ Սաւոդյան Արաբիա, Իսրայել և այլն: Ընդհուպ գուցե մինչև Հնդկաստան և Չինաստան:
Փոփոխվում է և Ռուսաստանի վերաբերմունքը: Հեսա զանգելու են մեզ ու խնդրելու են Թուրքիայից փրկությունից մինչև մտահոգ դիտորդի դեր, որ սկսել է ընկալել, կարծես, Թուրքիայի ազդեցության աճի վտանգը:
Ի՞նչ է սրանից հետևում:
Պարադոքսալ կերպով առաջին անգամ 30 տարվա մեջ մենք ունենք հայ-թուրքական հարաբերություն:
Այո՝ բացասական իմաստով, բայց հարաբերություն:
Մինչ այսօր մենք հարաբերություն չենք ունեցել, այլ միֆական պատկեր:
Հիմա ունենք ինքուրույն հարաբերություն:
Այստեղից կա երկու ճանապարհ:
Մեկը՝ առավել հեշտն ու հայտնին է:
Հայերը դառնում են հակաթուրքական գործոն:
Մեծերն ու փոքրերը նայում են մեզ, ասում են, ահա, սրանք լավ կռվողն են, թուրքերի դեմ լավ դիմանում են: Եկեք ներառեք իրենց որպես հակաթուրքական ուժ:
Այս ճամփեքով մենք անցել ենք:
Կա երկրորդ ճանապարհը:
Հայաստանը և Թուրքիան պատերազմից հետո, որպես այս պատերազմի սուբյեկտներ հարաբերվում են ինքնուրույնաբար: Ինչպես որ դա օրենք է պատերազմի սուբյեկտների համար:
Հայաստանը և Թուրքիան պետք է խոսեն առանց միջնորդների: Որպես երկու կողմ, որոնք իրենց ուժերը չափել են միմյանց դեմ:
Մենք դառնում ենք գործոն:
Բայց մենք չպետք է վերածվենք նորից գործիքի:
Մենք հակաթուրքական ֆորպոստ չենք:
Մենք ինքնուրույն ազգ ենք, որն իր ինքնուրույն լինելու իրավունքն ապացուցում է հենց հիմա, ու դրանից մենք պետք է կառուցենք ինքուրույն հարաբերություններ:
Հայաստանը խոչընդոտ չի, ֆորպոստ չի, պատնեշ չի, ֆրոնտիր չի:
Հայաստանը լիարժեք երկիր է:
Սա է ուղղությունը՝ ոչ թե հակաթուրքական գործիք, այլ թուրքրեի հետ ինքուրույն կերպով հարաբերվող գործող անձ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Էս պատերազմի կարևոր ռազմաքաղաքկան պատկերը: Հիմա արդեն ձևավորվում է մի պատկեր՝ թե՛ ներսի, թե՛ դրսի ընկալման մեջ, որ…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Freitag, 2. Oktober 2020