«Քեզ հետ եմ, Հայաստան»․ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Կոմիտաս է նվագում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քեզ հետ եմ, Հայաստան»․ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Կոմիտաս է նվագում

Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետեւում է ողջ աշխարը։ Հայաստանին եւ Արցախի, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին իրենց աջակցությունն են հայտնում, ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հայտնի արվեստագետներ։

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է կատարել, որին կից գրել է․ «Քեզ հետ եմ, Հայաստան»։ Նա նաեւ հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։

Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ դաշնակահարն ասել էր․ «Ամեն երկիր իր դեմքն ու պատմությունն ունի: Իհարկե շատ եմ կարեւորում այն երկիրը, որտեղ այցելում եմ: Հատկապես հավանում եմ Հայաստանի մշակույթը, ինչով էլ ձեր երկիրը տարբերվում է մյուս երկրներից»:

news.am