Հրետակոծությունների մասին:
Դրանք անշուշտ պատերազմի ամենածանր մասն են, եթե խոսքը քաղաքացիական օբյեկտների մասին է:
Այդուհանդերձ, քաղաքների հրետակոծություններով չի որոշվում պատերազմի ելքը, այլ ռազմաճակատում՝ մարտական գործողություններով, ուր բանակը չափվում է բանակի հետ:
Հաղթում է նա, ով կարողանում է հաղթահարել հակառակորդի զինուժի դիմադրողականությունը:
Հրետակոծություններն էլ, իհարկե, ունեն ռազմական իմաստ և դեր հաղթանականի կամ պարտության մեջ, բայց՝ օժանդակ, երկրորդական: Ոչ թե՝ անկարևոր, այլ երկրորդական՝ դրանք նույն բանը չեն:
Ամեն դեպքում, գլխավորը՝ կռվի բախտը վճռվում է ռազմաճակատում, բանակների պայքարում:
Միայն հրետակոծությամբ հնարավոր չէ հաղթել:
Հրետակածության տված վնասը վերականգնելի է:
Բանակի վճռական հաղթանակի կամ պարտության հետևանքները՝ անհաղթահարելի՝ հաճախ տասնամյակների և դարերի մասշտաբով:
Մեր ապրած իրականությունը միշտ էլ ինչ-որ մի վճռական ճակատամարտի արդյունք է:
Հ.Գ. Օրը տաս անգամ նավթամուղներին և այլնին խփել խորհուրդ տվողներին:
Պատերազմում ամեն բան հնարավոր է:
Բայց եթե բանը հասնի, նրան, որ ստիպված լինենք խփել այդ օբյեկտներին, իմացեք, որ դա գրեթե անխուսափելիորեն նշանակում է պատասխան հարված, որը կարող է գալ հենց անձամբ ձեր ուղղությամբ: Հենց ձեր քաղաքին, ձեր փողոցին, ձեր տանը: Վստա՞հ եք, որ կդիմանաք անձամբ դուք: Դիմացողներ հաստատ կլինեն, բայց դուք պատասխանեք այս հարցին անձամբ ձեր մասով՝ անձամբ ձեզ:
Պատերազմը միակողմանի գործողություն չէ՝ դու հարվածում ես, քեզ հարվածում են:
Գործի մասնագետները կորոշեն, ինչին և երբ խփել: Նույնիսկ վատ մասնագետը հաստատ ձեզնից լավ գիտի ինչ անել:
Եվ վերջինը:
Պատերազմը քուչի կռիվ չի:
Պատերազմը աշխարհի ամենաբարդ ինտելեկտուալ և հոգևոր խնդիրն է:
Այդ ինտելեկտուալ բարդության համեմատ լազաթ է ցանկացած բարդ գիտություն: Որովհետև պատերազմում պետք է հաշվարկել ամենաբարդը՝ մարդկային հոգին:
Այստեղ ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և բարոյական ուժերի գերլարում է պետք:
Այստեղ ամենատաք կիրքն ու ամենասթափ, ամենասառը բանականությունը միասին են գործում:
Եթե դուք շուտ եք հարբում ու կորցնում ձեզ, գործ չունեք այս տիրույթի հետ: Այստեղ պետք է խմել ու չհարբել միաժամանակ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Հրետակոծությունների մասին: Դրանք անշուշտ պատերազմի ամենածանր մասն են, եթե խոսքը քաղաքացիական օբյեկտների մասին է:…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Montag, 5. Oktober 2020