Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
Անկախության պատերազմի առաջին օրերին շատ էին փորձում առաջ բրդել այն թեզը, որ տեսեք, մենք մենակ ենք մնացել:
Պարզից էլ պարզ է, իհարկե, այդ թեզի թե՛ ծագումը, թե՛ նպատակները՝ հուսահատություն տարածելը, պատերազմի մեղքը Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի վրա գցելը: Ու դա հայալեզու տարածքում, հայերի կոմղից: Բնականաբար դա երբեք չպետք է մոռացվի ու երբեք չպետք է ներվի: Բայց դրա մասին չեմ հիմա ուզում խոսել:
Այդ մարդիկ, ոչ միայն քարոզչական իմաստով են պարզունակ գործում:
Նրանք ընդհանրաես չեն հասկանում ինչից են խոսում:
Այո, պատերազմի ժամանակ ինչ-որ պահի դու մնում ես մենակ: Նույնիսկ, եթե ունես դաշնակիցներ: Ու նույնիսկ, եթե կոալիցիայի անդամ ես:
Որովհետև անկախ ամեն ինչից, կռվողը դու ես: Դո՛ւ պետք է կռվես: Ու կռվով ապացուցես քո լինելու իրավունքը, քո նպատակների իրավունք ունենալու իրավունքը: Քո ինքնուրույն լինելու իրավունքը: Սա բնության օրենք է, պատմության օրենք է, քաղաքականության օրենք:
Ոչ ոք ոչ մեկի փոխարեն չի կռվում:
Հենց այսօր Թուրքիան ամեն ինչով օգնում է Ադրբեջանին, աջակցում է: Բայց դա չի նշանակում կռվում է ադրբեջանցի զինվորի փոխարեն: Վարձկաններ, տեխնիկա, ինստրուկտորներ՝ այս ամենը օգնություն է ու կարևոր է: Բայց վերջին հաշվով ամեն բան որոշվում է նրանով, թե արդյո՞ք ադրբեջանցի զինվորը պատրաստ է կռվելու ու մեռնելու հանուն նրա ինչ իրանք ճիշտ են համարում:
Մենք այդքանի էլ օգնություն չունենք, ու մեզ պետք էլ չէ:
Հայը միշտ էլ մեծ հաշվով մենակ է եղել ու կա:
Դա մեր ճակատագիր է՝ դարերի խորքից:
Նույնիսկ մեր լեզուն մեկուսի է ՀԵ ընտանիքի մեջ:
Մեր դավանանքն առանձին է քրիստոնեության մեջ:
Մեր այբուբենը, նույնիսկ՝ կետադրությունը՝ տարբեր է, «մենակ է»:
Սա ուժ է, ոչ թե թուլություն:
Հայկ Ասատրյանն է, կարծեմ գրում, որ հայն ունի ցեղակիցներ, բայց չունի ազգակիցներ:
Ում-ում, բայց հային մենակությունով վախեցնելու չի:
Մենակությունից ճառողները չհասկացան գլխավորը:
Մենակությունը ստեղծում է ուժ, կենտրոնացում:
Նժդեհի խոսքը վճռական մենակի մասին նրանց թվում է հռետորական չափազանցություն, իռացիոնալիզմ:
Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է՝ դա պատմության, քաղաքականության խորքային էության իմաստավորումն է: Եվ Նժդեհը տեսությունից չէր հանել այդ դրույթը, այլ իր հաղթական պայքարի փորձից:
Հիմա արդեն շատերն են տեսնում ու զգում, որ այլևս մենակության զգացողությունը հաղթահարվում է:
Ինչո՞ւ։
Ասեց արդեն՝ որովհետև վճռական մենակը ստեղծում է ուժ, կենտրոնացում:
Իսկ ուժն արդեն ոչ թե մուրում է օգնություն, այլ մագնիսի պես ձգում է, ինքն իրենով ստեղծում է դաշնակիցներ:
Խեղճերից բոլորը հոգնում են:
Ուժ ցույց տվածների հետ բոլորն էլ ուզում են ընկեր լինել:
Մեր առաջին օրերի վճռականությունն է ստեղծում մեր շուրջ բարենպաստ մթնոլորտ:
Դեռ առաջին պտուղներն են, դեռ շատ ջանք ունենք թափելու:
Շատ բարդ խնդիրներ ունենք լուծելու:
Լուծելու ենք խելքով, ոգով, արիությամբ, ուժով:
Ու ինչքան էլ բարենպաստ խոսքեր ասենք, կռվողը՝ մենք ու մենք ենք:
Հաղթանակն էլ, ոչ մեկին չենք նվիրելու:
Անկախության պատերազմի առաջին օրերին շատ էին փորձում առաջ բրթել այն թեզը, որ տեսեք, մենք մենակ ենք մնացել: Պարզից էլ…
Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Donnerstag, 8. Oktober 2020