Թուրքիան Հարավային Կովկասում մարտահրավեր է նետում Ռուսաստանին․ Center for Global Policy
Advertisement 1000 x 90

Թուրքիան Հարավային Կովկասում մարտահրավեր է նետում Ռուսաստանին․ Center for Global Policy

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սրումը համընկավ հակամարտության մեջ Թուրքիայի առավել անմիջական ներգրավվածության հետ։ Անկարայի առավել անմիջական մասնակցությունը սրվող հակամարտությունն ավելի անկանխատեսելի դարձրեց։ Հատկանշական է նշել, որ սա վկայում է, որ Թուրքիան այժմ փորձում է խաղալ Կովկասում՝ նախկին ԽՍՀՄ-ի տարածաշրջանում, գրում է Center for Global Policy-ն։

«Հակամարտության աճող միջազգայնացումը, ներառյալ՝ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից վարձկանների ենթադրյալ մասնակցությունը, մեծացնում է այլ խոշոր խաղացողների, այդ թվում՝ Ռուսաստանի ավելի անմիջական մասնակցությունը և սպառնում է դուրս գալ Կովկասի սահմաններից»,-ասվում է քաղաքական հետազոտությունների ամերիկյան անկախ ինստիտուտի հրապարակած հոդվածում։

Ինչպես նշվում է հոդվածում, «թեև Անկարան վաղուց ղարաբաղյան ռազմական գործողությունների թատերաբեմում կարևոր խաղացող է, քանի որ Ադրբեջանի գլխավոր հովանավորն ու ռազմավարական գործընկերն է», սակայն այս բախումներին Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը կարող է փոխել հակամարտության ընթացքը։

Նշվում է, որ Թուրքիայի նման միջամտությունը կհանգեցնի նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը համեմատաբար զուսպ էր արտաքին ուժերի կողմից, շատ ավելի անկանխատեսելի կդառնա։ Դա կարող է նաև հանգեցնել Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների հետագա սրմանը՝ Լեռնային Ղարաբաղը դարձնելով ռազմական գործողությունների երրորդ թատերաբեմ, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայքարում են հակառակ կողմերում, ինչպես Սիրիայում և Լիբիայում։

«Ռուսաստանն ու Թուրքիան մինչ օրս կարողացել են կարգավորել իրենց տարաձայնությունները, սակայն դա, անշուշտ, կարող է փոխվել։ Ռուսաստանի դիրքորոշումը հատկապես կարևոր գործոն կլինի, և Մոսկվան ստիպված կլինի ավելի կոշտ դիրքորոշում հայտնել այն դեպքում, եթե միջնորդության և հրադադարի հասնելու նրա ջանքերը մոտ ապագայում արդյունք չտան»,- ասվում է հոդվածում։



Նման նյութեր