«Ոչ ոք մեղավոր չէ, եթե ստրուկ է ծնվել». հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ոչ ոք մեղավոր չէ, եթե ստրուկ է ծնվել». հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովին

Օրերս Արցախին, Հայաստանին ու ամբողջ հայ ժողովրդին իր աջակցությունն է հայտնել հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը, որը Instagram-յան էջում գրել էր. «Ես քեզ հետ եմ, Հայաստան»։ Նա նաեւ հրապարակել է Կոմիտասի «Կռունկ» կոմպոզիցիայի իր կատարման տեսագրությունը։ Ընդ որում, սա համացանցում նրա միակ գրառումը չէ այս թեմայով։ Վերջինը Եվգենի Կիսինի արձագանքն է ադրբեջանցի տենոր, Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովի հրապարակմանը՝ նա, ով հրաժարվել էր նույն բեմում երգել հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ։

Մեծ սկանդալ էր բարձրացել. Էյվազովը ոչ միայն հրաժարվել էր նրա հետ նույն բեմ բարձրանալ, այլեւ հասել էր նրան, որ Մանթաշյանը առհասարակ ելույթ չէր ունեցել։ Այդ ժամանակ քննադատներն ու դիտորդները խոսել էին արվեստի քաղաքականացման մասին, եւ օպերային երգչի վերջին հրապարակումը Instagram-ում եւս դարձել է այդ թեզի վառ ապացույց։

Lit.lib.ru-ում իր վերջին հրապարակման մեջ, որը ստացել է «Մենք նույն արյունն ունենք» անվանումը, Եվգենի Կիսինը մեջբերում է Յուսիֆ Էյվազովին, որը Instagram-ում գովերգեր ու ներբողներ է շռայլել Իլհամ Ալիեւի հասցեին։ «Մենք հպարտանում ենք մեր նախագահով»,- գրել է տենորը՝ այս լոզունգին հավելելով դատողություններ այն մասին, թե որքան է սիրում է իր ադրբեջանական ազգն ու ինչպես է խոնարհվում նրա «միասնության, մշակույթի, խելքի» առաջ… «Մենք նույն արյունն ունեք, քանի որ դուք համարձակ եք ու ճշմարիտ, որ ազնիվ եք ու մեծահոգի»,- պաթոսով նշել է Էյվազովը։

Իհարկե, սա ուղարկցվել է արդեն իսկ ձանձրացնող սենտենցիայով. «Մենք սպասում ենք, երբ այս ամենը կավարտվի եւ երբ արդարությունը կհաղթի, ու մեր հողերը կվերադարձվեն»։

Ի պատասխան, Եվգենի Կիսինը գրում է. «Տեղեկատվության համար. 2019թ-ի համար Economist Intelligence Unit Democracy Index-ի համաձայն՝ Ադրբեջանն ավտորիտար ռեժիմ է եւ դեմոկրատիայի մակարդակով զբաղեցնում է 146-րդ տեղը 167 երկրներից (Զիմբաբվեից, Ռուսասատանից, Վենեսուելայից, Կուբայից եւ այլնից ցածր), իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2020թ.-ին մամուլի ազատության մակարդակով Ադրբեջանն աշխարհում 168-րդ տեղում է 180 երկրներից (Ռուսաստանից, Բելառուսից եւ այլնից ցածր)։ Եվ ահա պարոն Էյվազովն այդ պետությունն անվանում է «հզոր երկիր», դրա հպատակներին՝ «հզոր քաղաքացիներ» եւ հպարտանում է դրա բռնապետով։ Իհարկե, չեմ ցանկանում իջնել անձնական վիրավորանքների մակարդակի, հատկապես գործընկերոջ հասցեին, բայց այստեղ չեմ կարող չհիշել (ոչ թե որպես վիրավորանք, այլ պարզապես հիշեցում) հայտնի խոսքերը, որոնք մեծն բաքվեցի Լեւ Լանդաուն, գտնվելով քաղաքային բանտում, սիրում էր մեջբերել իր խցակիցների համար. «Ոչ ոք մեղավոր չէ, եթե ստրուկ է ծնվել, բայց ստրուկը, որը ոչ միայն խույս է տալիս իր ազատության ձգտումներից, այլեւ արդարացնում է ու ծաղկեցնում իր ստրկությունը… այդ ստրուկը ծառայամիտ ու ճորտ է, որը առաջացնում է զայրույթի, արհամարհանքի ու նողկանքի արդարացի զգացում…»:

news.am