Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսի աջակցություն է հայտնել Հայաստանին ու հայերին:
«Ես կցանկանայի աջակցությունս հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում՝ պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, ովքեր աննկարագրելի ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, ովքեր սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում։
Ես անսահման տխուր եմ Հայաստանում տեղի ունցող բռնության սրացման համար:
Բոլորին ուղարկում եմ սերս ու հիացմունքս եւ հույսս, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- նշել է նա։